Թաիլանդի Պումիլոն Ադուլյադեթ (Ռամա 9-րդ) հանգուցյալ թագավորի միակ որդին՝ 64-ամյա Մախա Վաչիրալոնգկոռնը հռչակվել է երկրի նոր թագավոր՝ Ռամա 10-րդ, փոխանցում է TACC-ը:
Թագավորության Ազգային օրենսդիր ժողովի (խորհրդարանի) հատուկ նստաշրջանի ընթացքում նրա նախագահ Պոմպեթ Վիչիտչոնչայը հրավիրել է ժառանգորդին զբաղեցնելու գահը: Այնուհետև նա ներկաներին շնորհավորել է նոր միապետի գահակալության առթիվ:
Դրանով խորհրդարանի նիստը փակվել է: Մախա Վաչիրալոնգկոռնը նիստին անձամբ ներկա չի եղել: