Ֆրանսիան պահանջում Է անհապաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարել Սիրիայի Հալեպ քաղաքի իրադրությունը քննարկելու համար: Այս մասին հայտարարել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Մարկ Էյրոն:
«Այժմ ավելի քան երբեւԷ անհրաժեշտ Է հասնել մարտական գործողությունների դադարեցման և ապահովել մարդասիրական օգնության անարգել ցուցաբերումը Հալեպում»,-ասված Է Էյրոյի հայտարարության մեջ:
ՄԱԿ-ի տվյալներով՝ կատաղի մարտերի պատճառով Հալեպի արևելյան շրջանները լքել է ավելի քան 16 հազար խաղաղ բնակիչ: