Ծանր վիրավորված զինծառայող է մահացել

14:16     29 նոյեմբերի, 2016

Նարեկ Ասատրյանը, ով ապրիլյան պատերազմի ժամանակ ծանր վիրավորում էր ստացել, այդպես էլ գիտակցության չգալով մահացել է: Այս մասին Yerkir.am-ին հետ հայտնեց «Մուրացան» զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:

«Գլխի շրջանում ականի պայթյունից վնասվածք էր ստացել: Կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ էին: Վեց ամիս է` պայքարում էինք նրա կյանքի համար, բայց ոչինչ չստացվեց»,- ասաց նա:


© armedia.am