Միջազգային կինոմամուլի ասոցիացիայի «Ոսկե գլոբուս» ամենամյա մրցանակաբաշխության պաշտոնական կայքն անդրադարձել է Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմին, հաղորդում է «Արմենպրես»-ը:
Ֆիլմը հիմնված է 1988 թվականին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի իրական պատմության վրա, որը խլել է շուրջ 25 հազար մարդու կյանք:
«Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի համար դա շատ հատուկ նախագիծ էր, որը ցանկանում էր իրականացնել կատարվածից 30 տարի անց` պատմելու պատմություն ոչ միայն մահվան և ավերածությունների, այլև մղձավանջի ժամանակ հույսի և համայնքի միության մասին»,- գրում է կայքը: