2017-ի մարտին Դուբայում Հայաստանի ներդրումային միջավայրին նվիրված համաժողով է անցկացվելու: Դրա կազմակերպումը քննարկվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում տեղի ունեցած աշխատանքային քննարկմանը, որը վարել է նախարար Սուրեն Կարայանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պաշտոնական կայքէջից:
Քննարկման մասնակիցները պայմանավորվել են ամբողջացնել նախապատրաստական աշխատանքները և ներդրումային ծրագրերը ըստ ոլորտների՝ կապ և տրանսպորտ, էներգետիկա, արտադրություն, ագրոսնունդ, կրթություն, քաղաքաշինություն, բնապահպանություն, հետազոտություն և առողջապահություն, բարձր տեխնոլոգիաներ և հանքարդյունաբերություն։ Կպատրաստվեն համապատասխան շնորհանդեսներ և բիզնես-ծրագրեր՝ համաժողովին ընդառաջ։
Քննարկվել է նաև Արաբական Միացյալ Էմիրությունների հետ համատեղ ներդրումային հիմնադրամ ստեղծելու հեռանկարը: