Թուրքական ԶՈւ-ն Սիրիայի տարածք է մտել Բաշար ալ Ասադի ռեժիմը տապալելու նպատակով: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է թուրքական Hurriyet-ը:
«Իմ հաշվարկով մոտ 1 մլն մարդ է մահացել Սիրայում: Այս մահերը դեռ շարունակվում են: Որտե՞ղ է ՄԱԿ-ը: Ի՞նչ է այն անում: Իրաքում կա՞, նորից չկա: Մենք համբերեցինք... Եվ, ի վերջո, չդիմացանք և ստիպված եղանք մտնել Սիրիա` «Սիրիական ազատ բանակի» օգնությամբ: Ինչո՞ւ մտանք: Մենք Սիրիայի հողերի վրա աչք չունենք: Խնդիրը հողն իրական տերերին վերադարձնելն է: Այսինքն` մենք այնտեղ ենք արդարության վերականգնման համար: Պետական ահաբեկչություն իրականացնող Ասադի իշխանությանը վերջ տալու համար ենք մտել Սիրիա, ուրիշ ոչնչի», - հայտարարել է Էրդողանը: