Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը տեղեկացրել է, որ ՀՀ վարչապետի՝ մարզեր այցելությունների արդյունքում արդեն 4 մարզից ստացվել է 24 ներդրումային ծրագիր:
Մինչ տարեվերջ ավարտի կհասցվի գյուղմթերքների վերամշակման 6 ներդրումային ծրագիր: Լոքյանը նաև նշել է, որ շարունակվում է համայնքների խոշորացման ծրագիրը, ինչի արդյունքում միավորվել է 140 բնակավայր:
Շարունակվում է նաև մարզերի զարգացման ռազմավարությունների և համայնքների հնգամյա ծրագրերի մշակման գործընթացը, քայլեր են կատարվել համայնքային ծառայությունների մի մասը մասնավոր հատվածին փոխանցելու ուղղությամբ, այդ թվում՝ աղբահանության և լուսավորության:
Միջազգային գործակալությունների կողմից մեկնարկել են խոշորացված համայնքների օժանդակության ծրագրերը և առաջիկայում 52 մեքենա-մեխանիզմ կհատկացվի համայնքներին: