Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Քրիստոնեադեմոկրատական միության հավաքի ժամանակ Մերկելը իր դիրքորոշումն է արտահայտել Թուրքիայի հարցում՝ դեմ հանդես գալով ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցությունների վերսկսմանը, հաղորդում են գերմանական լրատվամիջոցները:
Հաղորդվում է, որ կանցլերը նաև հանձնարարել է ներկայացնել այդ տեղեկությունն ընտրողներին, ովքեր ավելի վաղ հետաքրքրվում էին ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցի վերաբերյալ կուսակցության դիրքորոշմամբ:
Այսպիսով, Մերկելը աջակցել է Եվրախորհրդարանի նոյեմբերյան բանաձևին, որը կոչ է անում դադարեցնել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցության բանակցությունները հեղաշրջման փորձից հետո երկրում զանգվածային բնույթ ստացած բռնաճնշումների պատճառով: