Հարավային Կորեայի ընդդիմությունը հավաքել է նախագահ Պակ Կին Հեի իմփիչմենթի համար բավարար թվով ձայներ, հայտնում է «Ռենհապ» գործակալությունը։
«Ոմանք կարծում էին, որ մեր վճռականությունը թուլացել է ժողովրդին հղված նախագահի երեկվա ուղերձից հետո, սակայն դա այդպես չէ։ Այսօր մենք անցկացրել ենք խմբի ժողով, որի ժամանակ հաստատել ենք ավելի վաղ հնչեցված դիրքորոշումը»,- հայտարարել է նախագահի հրաժարականին կողմ հանդես եկող «Սենուրի» իշխող կուսակցության պատգամավորների խմբի ներկայացուցիչ Հվան Յան Չուլը։
Հաղորդվում է, որ իմփիչմենթի հարցով քվեարկությունը ծրագրվում է անցկացնել դեկտեմբերի 2-9-ը։
Նախօրեին Հարավային Կորեայի նախագահը կոռուպցիոն սկանդալի ֆոնին հրաժարական տալու պատրաստակամություն էր հայտնել։