Բելգիան և Նիդերլանդները պայմանավորվել են միմյանց փոխանցել ոչ մեծ հողատարածք Մաաս գետի ափին, երկու երկրների միջև սահմանը հեշտացնելու համար, հայտնում է The Guardian-ը: Ընդ որում՝ փոխանակումը համաչափ չէ՝ Նիդերլանդերը փոխանցում են Բելգիային 3 հա տարածքը՝ դրա դիմաց ստանալով 16 հա:
Նշենք, որ երկու երկների միջև սահմանն որոշվել է 1830 թվականին, երբ Բելգիան անկախություն է ստացել: Սակայն 1961 թվականին գետի հունը արհեստականորեն փոխվել է, ինչի արդյունքում երկրների տարածքի մի մասը հայտնվել է հակառակ ափում, ինչը սահմանը հատելիս խախտումներ է առաջացնում: Սահմանի այս փոփոխությունը, որն ուժի մեջ կմտնի 2018 թվականին, կօգնի խուսափել նման խախտումներից: