Հավանայում մեկնարկել է Ֆիդել Կաստրոյի հիշատակին նվիրված միջոցառումը (ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ)

10:36     30 նոյեմբերի, 2016

Հավանայում մեկնարկել է Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի հիշատակին նվիրված արարողություները, որն ուղիղ եթերով հեռարձակում է երկրի պետական հեռուստատեսությունը:

Ինչպես նշում է lenta.ru-ն, արարողությունն, որին մասնակցում է մոտ 1 մլն մարդ, ընթանում է Հեղափոխության հրապարակում` Խոսե Մարտիի հուշարձանի մոտ, որտեղ գտնվում է Կաստրոյի աճյունը:

Գլխավոր հյուրերի թվում են մի շարք երկրների նախագահներ, վարչապետներ ու պաշտոնական պատվիրակություններ:

Նոյեմբերի 25-ին 90 տարեկանում կյանքից հեռացել է Կուբայի հեղափոխության առաջնորդ, հեղափոխական Ֆիդել Կաստրոն: Նրա հուղակավորությունը տեղի կունենա դեկտեմբերի 4-ին:


© armedia.am