Ռուանդան պաշտոնական հետաքննություն է սկսել ցեղասպանությանը ֆրանսիացի պաշտոնյաների մասնակցության հարցով

11:52     30 նոյեմբերի, 2016

Ռուանդան պաշտոնական հետաքննություն է սկսել 1994 թվականի ցեղասպանությանը 20 ֆրանսիացի պաշտոնյաների մասնակցության հարցով, հայտնում է BBC-ն:

Ռուանդան պնդում է, որ ֆրանսիական իշխանությունները տեղյակ են եղել ցեղասպանության նախապատրաստմանը, ինչպես նաև կազմակերպել են ցեղասպանություն իրականացնողների ուսումնառությունը:

Փարիզն ընդունում է, որ Ռուանդայի ճգնաժամի կարգավորման ժամանակ սխալներ է թույլ տվել, սակայն հերքում է Ռուանդայի գործող նախագահ Պոլ Կագամեի ենթադրությունը ցեղասպանության գիտակցաբար թողտվության առնչությամբ:

Նշենք, որ 1994 թվականի Ռուանդայի ցեղասպանության հետևանքով զոհվել է մոտ 800 հազար մարդ՝ հիմնական տուտսի ազգության ներկայացուցիչ:

 


© armedia.am