Թուրքիայի Թունջելիի նահանգապետարանը որոշել է քանդել նահանգի Նազըմիյե գավառի Աշաղըդօլուջա գյուղի մոտ Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի և հայ ազատագրական պայքարի այլ հերոսների հիշատակին կանգնեցված հուշարձանը: Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Sozcu» թերթի կայքին, ապամոնտաժման որոշումը կայացվել է նույն թերթի հոդվածագիր Սայգը Օզթյուրքի քննադատական հոդվածից հետո:
Նշենք, որ հուշարձանի վրա բացի Մոնթե Մելքոնյանի անունից գրված է նաև Գևորգ Չաուշի, Արմենակ Բաքըրջյանի, Մանուել Դեմիրի, Նուբար Յանիկյանի, Անդրանիկ Ուզունյանի անունները:
«Դատապարտում ենք Հայոց ցեղասպանությունը: Հարգում ենք Արմենակ Բաքըրջյանի և Հրանտ Դինքի հիշատակը: 100 տարի անց էլ դեռ Հայոց ցեղասպանությունը շարունակվում է»,-գրված է հուշարձանի վրա: