Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Վիգեն Սարգսյանը և Սերգեյ Շոյգուն ստորագրել են երկու երկրների միավորված զորախմբի մասին համաձայնագիր, հայտնում է РИА Новост-ն:
Վիգեն Սարգսյանի խոսքերով՝ զորախմբի մեջ կընդգրկվեն Գյումրում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան և Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումներ: Նա ընդգծել է, որ զորախումբը ստեղծվում է խնդիրների համատեղ կատարման համար, եթե նման անհրաժեշտություն առաջանա:
Նախարարները ստորագրել են նաև 2017 թվականին համագործակցության պլանը: