Մոսկվայի Պոկլոննա բլրին Ամանորի առիթով կհավաքվի 23 հազար լամպերից պատրաստված տոնածառի ամենամեծ խաղալիքը: Գնդի կառուցվածքը ճանաչվել է աշխարհում ամենամեծ լուսադիոդային քանդակն՝ ըստ Գինեսի ռեկորդների գրքի վարկածի: Խաղալիքի տրամագիծը կկազմի 17 մետր: Նախատեսվում է դրա ներսում բացել պարահրապարակ:
Այս մասին Armenpress-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Մոսկվայի քաղաքագլխի պաշտոնական կայքը:
Տոնածառի այս մեծ խաղալիքը հավանաբար կլինի երաժշտական, և կախված հնչող երաժշտությունից՝ խաղալիքի մակերևույթին կարտացոլվեն տարբեր չափերի պատկերներ. ձյան փաթիլներ, հրթիռներ և օղակներ: Յուրաքանչյուրը, ով ցանկանա, կարող է ներս մտնել և պարել: Խաղալիքի պատրաստումը կսկսվի դեկտեմբերի 1-ին և կշարունակվի մեկ շաբաթ: