Facebook-ը գործարկել է Instant Games խաղային հարթակը, որի միջոցով Messenger-ում և հավելվածի վեբ-տարբերակում կարելի է 2D խաղեր խաղալ: Այս մասին գրում է DTF-ը:
Խաղերի հարթակում առայժմ հասանելի են 17 խաղ, որի մեջ մտնում են Pac-Man, Galaga, Space Invaders, Arkanoid և այլ դասական խաղեր: Խաղի մեկնարկի համար պետք է բացել Messenger-ն, ընտրել ընկերներից որևէ մեկին, սեղմել գեյմփադի նշանի վրա և խաղային կատալոգից ընտրել խաղը: Բացի մեսինջերից խաղերը հասանելի են նաև նորությունների ժապավենից: Դրանից հետո զրուցակիցը կստանա հրավերը հղման ձևով: Խաղի ընթացքում հավաքած միավորներով կարելի է կիսվել անձնական էջի նորությունների ժապավենում: