«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության միջոցառումներն անցկացվելու են ոչ թե նախկին 3-4 օրվա շրջանակում, այլ շուրջ մեկ ամիս՝ ապրիլի 24-ից մայիսի 28-ը:
Այս մասին Armenpress- ի փոխանցմամբ հաղորդել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ղեկավար Արման Ջիլավյանը:
Նրա խոսքով՝ դա, բնականաբար, դժվար որոշում է, քանի որ աշխատանքը տասնապատկվում է, սակայն «մեզ համար դա շատ կարևոր սիմվոլ է»: Արման Ջիլավյանի համոզմամբ՝ դրանում առկա է ճանապարհ մահվանից մինչև կյանք, հուսահատությունից մինչև հույս, սպանությունից, դժոխքից մինչև հաղթանակ: ««Ավրորա»-ի իմաստը հենց այդ է. հայ ժողովրդի, որին փորձեցին ջնջել աշխարհի երեսից, այդ փրկյալ բեկորները տարիներ անց ստեղծեցին առաջին հայկական հանրապետությունը: Այդ երկու օրվա էներգետիկան պետք է կարողանանք կապել մեկը մյուսին, և ոչ միայն ապրիլյան, այլև՝ մայիսյան մեր ճանապարհը պետք է փորձենք ինքներս վերապրել և աշխարհին նեևկայացնել այդ օրերին»:
Նա նաև նշեց, որ մինչև տարեվերջ կներկայացվի հետազոտություն, որի հարցումներն իրականացվել են աշխարհի 17 երկրներում՝ պարզելու համար, թե մարդիկ որքա՞նով են տեղյակ մրցանակի մասին: Դա շատ մեծ թիվ է առաջին անգամ անցկացված մրցանակաբաշխության համար: Եվ հենց այդ արդյունքն է ծրագրի կազմակերպիչներին պարտավորեցրել ընդլայնել միջոցառումների շարքը: