Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Էլմիրա Ախունդովան պահանջում է վերականգնել մահապատիժը:
Ինչպես հաղորդում է «Արցախպրես»-ը՝ հղում կատարելով ԱՊԱ-ին, խորհրդարանի նիստում ունեցած ելույթում Ախունդովան նշել է, որ վիճակագրությունն ընտանիքում կանանց հանդեպ բռնության դեպքերի աճ է ցուցադրում. «Նման մարդիկ պետք է մահապատժի ենթարկվեն: Ծանր հանցագործություն կատարող, իրենց կանանց գլուխը կտրող, անչափահասներին բռնաբարող մարդիկ մահապատժի են ենթարկվում նաև այլ երկրներում: Ինչո՞ւ մեզ մոտ նման պրակտիկա չկա»: