Տեսական և կիրառական քիմիայի միջազգային միությունը այսօր պաշտոնապես հայտարարել է Մենդելեևի աղյուսակում նոր չորս տարրեր ընդգրկելու մասին: 113-ը ստացել է նիհոնիում անվանումը, 115-ը՝ մոսկովիում, 117-ը՝ թենեսին, 118-ը՝ օգանեսոն:
Օգանեսոնը կոչվել է ի պատիվ հայ գիտնական Յուրի Օգաննիսյանի:
«Նրա բազմաթիվ ձեռքբերումները ներառում են գերծանր տարրերի հայտնաբերում, որոնք նպաստել են միջուկային ֆիզիկայի նշանակալի առաջընթացին»,-ասված է միության էջում, փոխանցում է Panorama.am-ը:
Օգանիսյանը ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է, ՌԳԱ ակադեմիկոս։ Նրա աշխատանքները հիմնականում փորձարարական միջուկային ֆիզիկայից են, նաև՝ գերծանր քիմիական տարրերի սինթեզումից։