Անգլիայի լիգայի Գավաթի 1/4 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 4:1 հաշվով հաղթանակ տարավ «Վեսթ Հեմի» նկատմամբ:
Հանդիպման ընթացքում փայլուն խաղ ցուցադրեց հայ Հենրիխ Մխիթարյանը, ով դարձավ երկու գոլային փոխանցման հեղինակ: Վերջինս հանդիպման մեկնարկային կազմում էր և փոխարինվեց խաղի 90-րդ րոպեին:
Այսպիսով, Մաուրինիուի թիմը դուրս եկավ Անգլիայի լիգայի Գավաթի կիսաեզրափակիչ: Կիսաեզրափակչում են նաև «Սաութհեմփթոնը», «Լիվերպուլը» և «Հալ Սիթին»: «Մանչեսթեր Յունայթեդի» մրցակիցն Անգլիայի լիգայի Գավաթի կիսաեզրափակչում հայտնի կլինի վիճակահանությունից հետո: