Ասադին տապալելու մասին Էրդողանի հայտարարությունից հետո Պուտինը հեռախոսազրույց է ունեցել նրա հետ

10:22     1 դեկտեմբերի, 2016

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույց է ունեցել, որի ժամանակ քննարկել է իրավիճակը Հալեպում և Սիրիայում ընդհանրապես, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը խուսափել է մանրամասներ հայտնել հեռախոսազրույցի վերաբերյալ և բավարարվել է՝ նշելով, որ նախագահների միջև տեղի է ունեցել «կարծիքների լայն փոխանակում»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 29-ին Էրդողանը հայտարարել էր, որ թուրքական ԶՈւ-ն Սիրիայ տարածք է մտել Բաշար ալ Ասադի ռեժիմը տապալելու նպատակով, որին ՌԴ-ն համարում է իր դաշնակիցը: Այս կապակցությամբ Կրեմլը նախօրեին բացատրություններ էր պահանջել Անկարայից:



© armedia.am