Պաղեստինի առաջնորդը սպառնացել է հրաժարվել Իսրայելի ճանաչումից

11:11     1 դեկտեմբերի, 2016

Պաղեստինը կարող է հրաժարվել Իսրայելի ճանաչումից, եթե նա շարունակի հրաժարվել Պաղեստինի պետականության ճանաչումից, նախազգուշացրել է Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը:

Խաղաղ գործընթացի լճացման ֆոնին Իսրայելի հետ հարաբերությունների վերանայման սպառնալիքներ Ռամալլայից հնչում են պարբերաբար։

«Իսրայելի մեր ճանաչումը հավերժ չէ, մենք այն հետ կկանչենք, եթե նրանք չճանաչեն մեզ»,-ասել է Աբասը՝ ելույթ ունենալով իր գլխավորած իշխող ՖԱԹՀ շարժման համագումարում։


© armedia.am