Կոլումբիայում օրերս կործանված BAE Avro ինքնաթիռի վառելիքը սպառվել էր: Այդ մասին հայտնել է Կոլումբիայի քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ծառայության ղեկավար Ֆրեդի Բոնիլյան, հաղորդում է BBC-ն:
«Ստուգումից հետո մենք տեսանք, որ ինքնաթիռը վառելիք չուներ: Միջազգային չափանիշներով՝ ինքնաթիռը պետք է ունենա թռիչքի առնվազն ևս 30 րոպեի համար լրացուցիչ քանակությամբ վառելիք: Ցավոք, ինքնաթիռը չի ունեցել անկանխատեսելի հանգամանքների համար վառելիք», - հայտարարել է նա:
Հիշեցնենք, որ Բոլիվիայից կոլումբական Մեդելյին ուղևորվող ինքնաթիռը, որում գտնվել էր նաև «Շապեկոենսե» ֆուտբոլային թիմը կործանվել է Կոլումբիայում՝ օդանավակայանի ճանապարհին։ Ավիաաղետի հետևանքով զոհվել է 71 մարդ, 6 մարդ ողջ է մնացել: