ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է օրինագիծ 2017 թվականին ամերիկյան հետախուզության գործունեության ֆինանսավորման վերաբերյալ: Դրանում, մասնավորապես, տեղ են գտել դրույթներ, որոնք պահանջում են Ռուսաստանի քաղաքական ազդեցության հակազդմանն ուղղված ջանքերի ակտիվացում, հայտնում է Associated Press-ը: Մասնավորապես, օրինագծում նշված է, որ այդ նպատակով Կոնգրեսը պետք է ստեղծի հատուկ միջգերատեսչական կոմիտե, որը պետք է զբաղվի «մարդկանց և կառավարության վրա գաղտնի ազդեցություն գործելու» Ռուսաստանի փորձերի կանխմամբ:
Այդ գործողությունների թվում փաստաթղթում նշվում են ապատեղեկատվության տարածումը, ներգործման հետախուզական ծառայության օգտագործումը, կոռուպցիան, մարդու իրավունքների խախտումը, ահաբեկչությունը, քաղաքական սպանությունները: Այդ բոլոր գործողությունները, փաստաթղթի հեղինակների կարծիքով, իրականացվում են «Ռուսաստանի Դաշնության գաղտնի ծառայությունների, քաղաքական ընտրախավի կամ Էլ նրանց կամակատարների կողմից»: