Հարցումը կանխատեսել Է Օլանդի պարտությունը Ֆրանսիայի նախագահի ընտրություններում

12:37     1 դեկտեմբերի, 2016

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և նրա վարչապետ Մանյուել Վալսը չեն կարող նախագահականը ընտրությունների երկրորդ փուլ անցնելու հույս ունենալ: Այս մասին վկայում են Elabe ընկերության հարցման արդյունքները:

Այսպես, եթե ընտրությունները կայանային այժմ, առաջին փուլում հաղթանակ կտաներ «Հանրապետականներից» նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը (30 տոկոս), իսկ երկրորդ տեղում եզրագծին կհասներ ծայրահեղ աջ «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լը Պենը (24 տոկոս):

Երրորդ տեղի հույս կարող Էր ունենալ Օլանդի կառավարությունից հեռացած և իր շարժումը հիմնած Էմանյուել Մակրոնը (16 տոկոս), իսկ չորրորդի՝ ձախ ուղղության քաղաքական գործիչ Ժան Լյուկ Մելանշոնը (16 տոկոս):

Օլանդը եզրագծին կհասներ միայն հինգերորդ տեղում՝ 7 տոկոս ձայներով: Ըստ որում Elabe-ում նշում են, որ սոցիալիստների հնարավոր այլընտրական թեկնածուները նույնպես չԷին կարող հաջողության հույս ունենալ:


© armedia.am