Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը հայտարարել է, որ ռուսական ռազմակայանը երկրից դուրս կբերվի պայմանագրի ժամկետը լրանալուց հետո, փոխանցում է РИА Новости-ն:
«Մենք Ռուսաստանի հետ միշտ Էլ կլինենք ռազմավակական գործընկերներ, բայց Ղրղզստանն ապագայում պետք Է հենվի և հույսը դնի միայն իր զինված ուժերի, այլ ոչ թե Ռուսաստանի, Ամերիկայի կամ որևԷ այլ երկրի ռազմակայանների վրա: Մենք պետք Է կառուցենք մեր բանակը»,- հայտարարել Է Աթամբաևը:
Ղրղզստանում ռուսական ռազմակայանի տեղակայման համաձայնագիրն ստորագրվել է 2009 թվականին: Փաստաթղթի գործողության սկզբնական ժամկետն ավարտվում է 2016 թվականին: