Lenta.ru լրատվակայքի տեղեկացմամբ, ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը, որին շուրջ մեկ շաբաթ առաջ Լոս Անջելեսում հոսպիտալացրել Էին լուրջ նյարդային խանգարումից հետո, դուրս է գրվել հիվանդանոցից:
Ինչպես հաղորդվում է, երաժշտին Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանին կից հիվանդանոցից տարել է կինը՝ ամերիկացի հեռուստահաղորդավարուհի և ֆոտոմոդել Քիմ Քարդաշյանը նրա անձնական բժշկի հետ:
Չնայած նրան, որ ռեփերը դուրս է գրվել հիվանդանոցից, այնուամենայնիվ նա գտնվում է դեռևս բուժման ընթացքում, և բացի այդ հոգեբանների օգնության կարիք ունի: Նրա հոսպիտալացման պատճառը, ինչպես ասված է հրապարակման մեջ, եղել է լուրջ նյարդային խանգարումը: