Չինաստանում նոր հարկատեսակ է ներդրվում: 10 %-անոց հարկը վերաբերելու է 1.3 մլն յուան ( 190 հազար դոլար) և ավել արժողությամբ մեքենաների սեփականատերերին: Այդ մասին փոխանցում է BCC-ն:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր երկրի Ֆինանսների նախարարության կողմից, այս քայլն ուղղված է մթնոլորտ արտանետվող գազի և էներգոռեսուրսների ծախսերի կրճատմանը, ինչպես նաև երկրի հարուստ բնակչությանը դեպի շռայլություններ արմատացած սովորույթից հետո պահելուն: Նախարարությունում պնդում են, որ նոր օրենքը կնպաստի «ռացիոնալ պահանջարկի» զարգացմանը:
Սպասվում է, որ նոր օրենքը կվերաբերի BMW, Mercedes-Benz և Audi, ինչպես նաև Ferrari, Aston Martin և Rolls-Royce մակնիշի թանկարժեք մեքենաներին:
Թանկարժեք մեքենաների նկատմամբ նոր հարկատեսակի ներդրումը հանդիսանում է չինական կառավարության կողմից հարստության ու շքեղության ցուցադրության դեմ ուղղված պայքարի տարրերից մեկը: Նշենք, որ չինական հասարակության համար նման սովորույթը վերջին տարիներին բնութագրական է դարձել: