Թրամփը Պենտագոնի ղեկավարի պաշտոնում կնշանակի «Կատաղած շուն» մականունով գեներալին

10:31     2 դեկտեմբերի, 2016

ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփն Օհայո նահանգում իր ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ Պենտագոնի ղեկավարի պաշտոնում ցանկանում է տեսնել ԱՄՆ ծովահետևակային կորպուսի պաշտոնաթող գեներալ Ջեյմս Մատիսին, ով հայտնի է «Կատաղած շուն» մականունով։

Թրամփի խոսքով՝ առաջադրման մասին պաշտոնապես կհայտարարվի դեկտեմբերի 5-ին։

66-ամյա Մատիսը հայտնի է իր բավականին սադրիչ հայտարարություններով: 2005 թվականին օրինակ նա հայտարարել էր, որ Աֆղանստանում որոշ մարդկանց վրա կրակելը բավականին «զվարճալի» է:


© armedia.am