Մետիսին Պենտագոնի ղեկավար նշանակելու համար Թրամփը ստիպված կլինի շրջանցել օրենքը

11:51     2 դեկտեմբերի, 2016

Դոնալդ Թրամփըհայտնել է, որ Պենտագոնի ղեկավարի պաշտոնում ցանկանում է տեսնել ԱՄՆ ծովահետևակային կորպուսի պաշտոնաթող գեներալ Ջեյմս Մատիսին, ով հայտնի է «Կատաղած շուն» մականունով։

Նշենք, որ Մետիսը մասնակցել է բազմաթիվ խոշոր ռազմական գործողությունների, այդ թվում նաև «Փոթորիկ անապատում» գործողությանը, ինչպես նաև Աֆղանստանում և Իրաքում ԱՄՆ-ի ծավալած գործողություններին:

Նա զինված ուժերում ծառայությունը ավարտել է 2013 թվականին՝ հասցնելով աչքի ընկնել սադրիչ հայտարարություններով: Նշենք, որ թոշակի անցած գեներալ շատ հարցերում կիսում է Թրամփի տեսակետները: Նա ևս անվստահությամբ է վերաբերում Իրանին և քննադատում է Մերձավոր Արևելքում Օբամայի վարած քաղաքականությունը:

Ավելացնենք, որ ըստ ԱՄՆ-ի օրենսդրությամբ երկրի պաշտպանության նախարարը մինչ իր նշանակումը 7 տարվա ընթացքում պետք է որևէ պաշտոն զբաղեցրած չլինի բանակում: Մետիսի նշանակման համար Կոնգեսը պետք է օրենք ընդունի այդ սահմանափակումը շրջանցելու համար:

 


© armedia.am