Ջորջ Քլունին ցանկանում է կրկին Երևան այցելել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

12:13     2 դեկտեմբերի, 2016

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ղեկավար Արման Ջիլավյանի տեղեկություններով՝ հոլիվուդյան աստղ Ջորջ Քլունին 2017 թվականին ևս ժամանելու է Երևան՝ ներկա գտնվելու «Ավրորա» մրցանակաբաշխությանը: Այս մասին նոյեմբերի 30-ին Մատենադարանում լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Արման Ջիլավյանը, փոխանցում է aravot.am-ը:

«Հենց առաջին տարում գործակցելով նրա հետ՝ հասկացանք, որ շատ նորմալ մարդ է, շատ հեշտ է իր հետ աշխատել: Գալով Հայաստան՝ նա 24 ժամ աշխատում է»,  -  նկատեց Ջիլավյանը:

 Հիշեցնենք, որ Քլունին այս տարի կայացած առաջին «Ավրորա» մրցանակաբաշխության ժամանակ ղեկավարում էր ընտրող հանձնաժողովը: 


© armedia.am