Ճապոնիայի կառավարությունը մտադիր է պաշտպանական ծախսերի համար 2017թվականին հատկացնել ռեկորդային 44,6 միլիարդ ԱՄՆ դոլար, հաղորդում է РИА Новости-ն։
Միջոցները կտրամադվեն հակաօդային պաշտպանության համակարգեր ձեռք բերելու համար՝ կապված Հյուսիսյաին Կորեայի կողմից աճող սպառնալիքի հետ։ Տոկիոն մտադիր է նաև ուժեղացնել երկրի հիմնական մասից կտրված կղզիների պաշտպանությունը Հարավչինական ծովում Չինաստանի ռազմական ակտիվության պատճառով։
Նշենք, որ Ճապոնիայի պաշտպանական բյուջեն աճում է արդեն հինգերորդ տարին անընդմեջ։