ԱՄՆ Կոնգրեսը2017 թվականին Պենտագոնին դրամական միջոցներ հատկացնելու մասին օրինագծում արգելք է սահմանել ռազմական ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցությունը, հայտնում է BBC-ն։
Օրինագծի համաձայն՝ ռազմական ոլորտում Մոսկվայի ու Վաշինգտոնի համագործակցությունը կարող է վերսկսվել, եթե «Ռուսաստանը դադարեցնի Ուկրաինայի տարածքի մի մասի օկուպացիան և այն գործողությունները, որոնք ուղղված են Ուկրաինայի ու ՆԱՏՕ-ի անդամների ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության դեմ»։
Օրինագծում Ռուսաստանի և Պենտագոնի հարաբերություններին հատկացված է մեկ ամբողջ գլուխ: