Եգիպտոսում Արքաների հովտում հայտնաբերված մումիականացված ոտքերի մասերը, ըստ ամենայնի, պատկանում են լեգենդար թագուհի Նեֆերտարիին, հայտնում է The Guardian-ը։
Նրա դամբարանը գտնվել է 1904 թվականին։ Այդ ժամանակ հնագետները հայտնաբերել էին նաև մումիականացված ծնկներ, սակայն երկար ժամանակ հայտնի չէր, իսկապե՞ս դրանք պատկանել են փարավոն Ռամզես II-ի առաջին կնոջը։
Նեֆերտարին, ով կյանքի օրոք հայտնի է եղել իր արտասովոր գեղեցկությամբ, մահացել է մ.թ.ա մոտ 1250 թվականին։
Մումիականացված ոտքերի պատկանելիությունը պարզելու գործում ներգրավվել են քիմիկոսները և ռադիոածխածնային մեթոդով տարիք պարզող փորձագետները։
Գիտնականները հույս ունեն, որ իրենց կհաջողվի գտնել նաև թագուհու մարմնի այլ մասեր՝ ճակատագրի չար կատակ անվանելով այն փաստը, որ հիասքանչ թագուհու միակ մնացորդը ծնկներն են։