Կուբայի հանրապետության Պետական խորհրդի և Նախարարների խորհրդի նախագահ Ռաուլ Կաստրոն հայտարարել է, որ իր կառավարությունը մտադիր է արգելել Ֆիդել Կաստրոյի հիշատակին հուշարձաններ կանգնեցնել և թույլ չի տալու նրա անունով փողոցներ անվանել, հաղորդում է abc News-ը:
Նշենք, որ ավելի վաղ Սանտյագո-դե-Կուբա քաղաքում սկսվել էր Ֆիդել Կաստրոյի հիշատակին նվիրված բազմահազարանոց սգո երթը: Հենց այդ քաղաք է շաբաթ տեղափոխվել կուբացի հեղափոխականի աճյունի փոշին: Անտոնիո Մասեո հրապարակում հավաքվել են քաղաքի հազարավոր բնակիչներ: Նրանք վանկարկում են «Ես ֆիդելն եմ», շատերը եկել են ազգային դրոշներով:
Հաղորդվում է, որ սգո երթի ընթացքում իր ելույթի ժամանակ Ռաուլը հայտարարել է, որ իր կառավարությունը կարգելի հաստատությունները, փողոցները, այգիները և հանրային վայրերը Ֆիդելի անունով կոչել, ինչպես նաև նրա հիշատակին հուշարձաններ կանգնեցնել՝ անձի պաշտամունքից խուսափելու համար: