Ավստրիայում, այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ընթանում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, հայտնում է BBC-ին:
Մայիսի 22-ին տեղի ունեցած ընտրություններում հաղթել էր կանաչների կուսակցության ներկայացուցիչ Ալեքսանդեր Վան դեր Բելենը։
Նա ստացել էր ընտրողների 50,3 տոկոսը, իսկ իր մրցակից Նորբերտ Հոֆերը՝ 49,7 տոկոսը, բայց հետո վերջինիս կուսակցությունը բողոքարկել էր ընտրությունների արդյունքները մի քանի ընտրատարածքներում։
Նշենք, որ Նորբերտ Հոֆերն քաղաքական աջակողմյան հայացքների կողմնակից է: