Apple-ը պատրաստվում է ինքնակառավարվող մեքենաներ մշակել

17:13     4 դեկտեմբերի, 2016

Apple ընկերությունն առաջին անգամ հրապարակայնորեն ընդունել է անվարորդ ավտոմեքենայի մշակման պլանները, հաղորդում է Reuters-ը։

Ընկերության՝ արտադրանքի գծով տնօրեն Սթիվ Քեները կոչ է արել ԱՄՆ իշխանություններին չսահմանափակել նոր մոդելների փորձարկումը։

Ընկերությունը զգալի ներդրումներ է անում տարբեր ոլորտներում ավտոմատացման մեջ, այդ թվում տրանսպորտի։ Ընկերությունում կարծում են, որ այսպիսով, հնարավոր կլինի խուսափել տարեկան միլիոնավոր վթարներից, ընդգծել է Քեները։


© armedia.am