Apple ընկերությունն առաջին անգամ հրապարակայնորեն ընդունել է անվարորդ ավտոմեքենայի մշակման պլանները, հաղորդում է Reuters-ը։
Ընկերության՝ արտադրանքի գծով տնօրեն Սթիվ Քեները կոչ է արել ԱՄՆ իշխանություններին չսահմանափակել նոր մոդելների փորձարկումը։
Ընկերությունը զգալի ներդրումներ է անում տարբեր ոլորտներում ավտոմատացման մեջ, այդ թվում տրանսպորտի։ Ընկերությունում կարծում են, որ այսպիսով, հնարավոր կլինի խուսափել տարեկան միլիոնավոր վթարներից, ընդգծել է Քեները։