Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել է ԱՄՆ-ի դեմ հնարավոր պատժամիջոցների մասին, եթե գործող նախագահ Բարաք Օբաման ստորագրի Իրանի դեմ պատժամիջոցները 10 տարով երկարաձգելու օրինագիծը։
Նա հայտարարել է, որ Իրանը ձգտում է կատարել միջուկային ծրագրի շուրջ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները։
«Այդ պայմանավորվածությունները խախտելու դեպքում մենք անհապաղ կգործենք»,-հայտարարել է Ռոհանին։
Ի պատասխան՝ ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի վերականգնի Իրանի նկատմամբ այն պատժամիջոցները, որոնք չեղարկվել էին ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների ժամանակ։