Տպավորիչ հիշողությամբ աչքի ընկած 6-ամյա Ալեքսանդր Բեյլերյանը կրկին փայլել է ռուսական «Բոլորից լավը» (Лучше всех!) հաղորդման շրջանակներում: Շեքսպիրի փոքրիկ սիրահարը հիանալի արտասանում է «Համլետի» մենախոսությունն օրիգինալ տեքստով:
Բացի այդ, տղան օտար լեզուներով երգում է և գուշակում է երգերը առաջին իսկ նոտաներից, ինչում անձամբ համոզվել է «Գուշակիր մեղեդին» ծրագրի հաղորդավար Վալդիս Պելշը: