Քերին խորհուրդ է տվել Թրամփին բանակցություններից առաջ խորհրդակցել Պետդեպի հետ

11:04     5 դեկտեմբերի, 2016

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին խորհուրդ է տվել մինչ օտարերկրացի առաջնորդների հետ շփվելը խորհուրդներ հարցնել Պետդեպից, հայտնում է Reuters գործակալությունը։

«Մեզ հետ կապ չեն հաստատել այդ բանակցություններից որևէ մեկից առաջ։ Մեզ չեն խնդրել տրամադրել թեզեր», -  հայտարարել է Քերին մամլո ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով՝ ճիշտ կլիներ հարցնելը մարդկանց, ովքեր տվյալ պաշտոնում աշխատել են տևական ժամանակ։ Նա ափսոսանք է հայտնել, որ նման բան տեղի չի ունեցել։

Օրերս Թրամփը հեռախոսազրույց էր ունեցել Թայվանի առաջնորդի հետ, որից հետո Չինաստանի ԱԳՆ-ը նոտա էր հղել ԱՄՆ-ին։ 


© armedia.am