ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին խորհուրդ է տվել մինչ օտարերկրացի առաջնորդների հետ շփվելը խորհուրդներ հարցնել Պետդեպից, հայտնում է Reuters գործակալությունը։
«Մեզ հետ կապ չեն հաստատել այդ բանակցություններից որևէ մեկից առաջ։ Մեզ չեն խնդրել տրամադրել թեզեր», - հայտարարել է Քերին մամլո ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով՝ ճիշտ կլիներ հարցնելը մարդկանց, ովքեր տվյալ պաշտոնում աշխատել են տևական ժամանակ։ Նա ափսոսանք է հայտնել, որ նման բան տեղի չի ունեցել։
Օրերս Թրամփը հեռախոսազրույց էր ունեցել Թայվանի առաջնորդի հետ, որից հետո Չինաստանի ԱԳՆ-ը նոտա էր հղել ԱՄՆ-ին։