Աֆղանստանից Գերմանիա տեղափոխված միգրանտը մեղադրվում է 19-ամյա ուսանողուհու բռնաբարության և սպանության մեջ: Մարիա Լադենբուրգերը հանդիսանում է Եվրահանձնաձնաժողովի բարձր պաշտոնյա, իրավունքի դոկտոր Կլեմենս Լադենբուրգերի դուստրը: Այդ մասին հաղորդում է The Daily Mail-ը, փոխանցում է «Ռեգնում» գործակալությունը:
Աղջկա մարմինը հայտնաբերվել է հոկտեմբերի 16-ին Ֆրայբուրգ համալսարանական քաղաքում: Հայտնի է, որ Եվրահանձնաժողովի պաշտոնյայի դուստրն ազատ ժամանակ՝ որպես կամավոր, աշխատել է փախստականների ճամբարում:
Կասկածյալին ձերբակալել են դեկտեմբերի երկուսին: Նրա կապը հանցագործության հետ վկայել են ԴՆԹ-ի անալիզի արդյունքները:
Դեռևս հայտնի չէ՝ ուսանողուհին նախկինում ճանաչե՞լ է կասկածյալին, թե՞՝ոչ:
Սա նույն շրջանում միգրանտի կողմից կատարված միակ սպանության դեպքը չէ: Ավելի վաղ հարձակում, ապա նաև՝ սպանություն է եղել 27-ամյա գերմանուհու նկատմամբ:
2015թ. Գերմանիա ժամանել է ավելի քան 1,1 մլն փախստական Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի երկրներից: