Ավստրիացիները կիրակի վերջապես ընտրեցին նոր նախագահի՝ ձայների մեծ մասը տալով «կանաչների» կուսակցության նախկին առաջնորդ Ալեքսանդր Վան դեր Բելենին:
Վերջին տվյալներով՝ 72-ամյա պրոֆեսոր Բելենի օգտին է քվեարկել ընտրողների 51.7 տոկոսը, ինչի արդյունքում նա Հոֆերին գերազանցել է 3.4 տոկոսով, փոխանցում է РИА Новости-ն:
Աղբյուրը հավելում է, որ դեռևս չեն հաշվվել ժամանակից շուտ քվեարկողների ձայները, այնուհանդերձ՝ Բելենի հաղթանակն ընդունել են թե՛ տեղի իշխանությունները, թե՛ մի շարք օտարերկրյա քաղաքական գործիչներ:
Ավստրիացիներն ընթացիկ տարում 3 անգամ մասնակցել են նախագահական ընտրություններին: Առաջին փուլն անցկացվել է ապրիլին. այդ ժամանակ առաջադրված է եղել 6 մասնակից, որոնցից առավելագույն ձայներ են հավաքել Բելենն ու Հոֆերը: Մայիսին անցկացվել է 2-րդ փուլը, սակայն դրա արդյունքները չեղարկվել են Սահմանադրական դատարանի որոշմամբ: Արդյունքում նշանակվել է 3-րդ փուլը, որում հաղթել է Բելենը: