Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի «Արմենպրես» գործակալությանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունը, որում վերջինս տարածքային պահանջներ է ներկայանցում ՀՀ նկատմամբ:
«Ադրբեջանի անթաքույց պահանջները ՀՀ տարածքների նկատմամբ ակնհայտ ձևով ապացուցում է, թե ինչու միջազգային հանրությունը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, իսկ Ադրբեջանը պետք է միջազգային պատասխանատվություն կրի ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ սանձազերծած ռազմական ագրեսիայի և դրա հետևանքների համար», - ասել է Քոչարյանը:
Հիշեցնենք, Ադրբեջանի նախագահը մասնավորապես հայտարարել էր. «Այսօր մենք չենք հավակնում ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքին: Մենք մտադիր չենք ռազմական ճանապարհով հետ վերադարձնել ո՛չ Էրևանը, ո՛չ Գորիսը, ո՛չ Մեղրին: Սակայն ես վստահ եմ, որ ժամանակը կգա և մենք՝ ադրբեջանցիներս, կվերադառնանք մեր պատմական հողերին», - ասել է Ալիևը՝ հավելելով, որ «այսօր միջազգային իրավունքը սպառել է իրեն: Այսօր հիմնական գործոնն ուժն է»: