ԼՂՀ Նախագահը հանդիպել է ԼՂՀ Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչների հետ

15:43     5 դեկտեմբերի, 2016

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 5-ին Սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկման շրջանակներում հանդիպում է ունեցել ԼՂՀ Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչների հետ, հայտնում է ԼՂՀ Նախագահի պաշտոնական կայքը:

Քննարկվել են սահմանադրական բարեփոխումներին և նոր Սահմանադրության նախագծի տարբեր դրույթներին վերաբերող հարցեր:


© armedia.am