Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունը ոչ թե քաղաքական գործչի կամ պետական համակարգ ներկայացնող անձնավորության հայտարարություն է, այլ հոգեբուժաանի պացիենտի հայտարարություն: Անդրադառնալով երկու օր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արած հայտարարությանը, «Panorama.am»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Արցախի հանրապետության նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը:
Նշենք, որ Իլհամ Ալիևը այցելելով սահմանամեձ Թաթար հայտարարել է՝ «Այսօր մենք չենք հավակնում Հայաստանի ներկա տարածքներին: Մենք մտադիր չենք ռազմական ճանապարհով վերադարձնել ո’չ Երևանը, ո’չ Մեղրին, ո’չ Գորիսը: Բայց ես վստահ եմ, որ կգա ժամանակը, և մենք՝ ադրբեջանցիներս, կվերադարձնենք մեր բոլոր պատմական հողերը...»:
«Բոլորովին վերջերս Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ էլ նույն Ալիևը ասաց, որ Ադրբեջան պետությունը ստեղծվել է Հեյդար Ալիևի ժամանակ»,- նշեց Բաբայանն ու հավելեց, որ տարօրինակ գործընթացներ են տեղի ունենում թե՛ Ալիևի ուղեղում և թե՛ Ադրբեջանում ընդհանրապես:
Բաբայանի կարծիքով Ալիևը ի տաբերություն այլ բարբարոսների ազնիվ է, բացեիբաց ասում է իր ցանկությունների մասին: Սա էլ է հիվանդության յուրօրինակ ատորոշում:
«Ի վերջո՝ արդեն պահն է, որ իրենք կողմնորոշվեն, թե իրենց հողերը որտեղ են վերջանում, երբ է ստեղծվել Ադրբեջանը և ինչ է այն ընդհանրապես»,- նշեց նա:
Բաբայանի համոզմամբ, նման քայլերը, նման հայտարարությունները ևս մեկ անգամ վկայում են, թե ինչ պետության հետ մենք գործ ունենք: