Ռուսաստանն ու Չինաստանը ՄԱԿ-ի ԱԽ-ում արգելափակել են Հալեպի վերաբերյալ բանաձևը

10:51     6 դեկտեմբերի, 2016

Ռուաստանն ու Չինաստանը ՄԱԿ-ի ԱԽ-ում վետո են դրել Սիրիայի Հալեպ քաղաքում հրադադար նախատեսող բանաձևի նախագծի վրա։

Փաստաթղթին կողմ է քվեարկել ՄԱԿ-ի ԱԽ-ի 11 անդամ, դեմ երեքը՝ Ռուսաստանը, Չինաստանը և Վենեսուելան, Անգոլան ձեռնպահ է մնացել։

Նախագծի բանաձևը նախատեսում էր, որ սիրիական հակամարտության բոլոր կողմերը անհապաղ դադարեցնեն Հալեպի վրա ցանկացած հարձակում մատասիրական օգնություն հասցնելու համար: Բանաձևը նախաձեռնել են Նոր Զելանդիան, Իսպանիան ու Եգիպտոսը։

 


© armedia.am