Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հայտարարել է, որ լքում է զբաղեցրած պաշտոնը նախագահի պաշտոնում պայքար մղելու համար։ Հրաժարական կտա նաև նրա կառավարությունը, հայտնում է Reuters-ը:
Վալսը պարզաբանել է, որ պատրաստվում է կենտրոնանալ նախընտրական արշավի վրա հունվարին կայանալիք Սոցիալիստական կուսակցության փրայմերիզներից առաջ:
Նշենք, որ Ֆրանսիայի նախագահի պաշտոնում առաջադրվելու Վալսի որոշմանը նախորդել էր գործող նախագահ սոցիալիստ Ֆրանսուա Օլանդի կողմից 2017 թվականի կայանալիք ընտրություններում վերաառաջադրվելուց հրաժարվելը: