Էրդողանը գնել է Թունիսի նախկին առաջնորդի VIP օդանավը

15:57     6 դեկտեմբերի, 2016

Թուրքիայի իշխանությունները նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար գնել են Թունիսի նախկին առաջնորդ Բեն Ալիի VIP օդանավը։

Ինչպես հաղորդում է News.am-ը՝ հղում կատարելով թուրքական Cumhuriyet–ին Թուրքիայի իշխանությունները հայտնել են, թե շատ հարմար արժեքով գնել են Airbus A340-500 VIP օդանավը:  Նշվում է, որ օդանավի համար վճարվել է 78 միլիոն դոլար։

Նշենք, որ Թունիսի նախկին առաջնորդ Բեն Ալիին 2010–ին փախել է Սաուդիան Արաբիա։ Թունիսի դատարաններից մեկը նրան հեռակա կարգով ցմահ ազատազրկման է դատապարտել բազմաթիվ սպանությունների համար։


© armedia.am